Karevorinfo  Իրադարձություններ  163

Էրդողանն ու Մերկելը վիճել են կառավարման ձևերի մասին

17:25 շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանն ու Մերկելը վիճել են կառավարման ձևերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիճաբանել են կոալիցիոն կառավարության թերությունների հետ կապված։

«Մերկելի հետ թուրք-գերմանական հարաբերություններում հաջող ժամանակաշրջան էր։ Բայց կոալիցիոն կառավարության հետ աշխատելը միշտ էլ դժվար է։ Թուրքիայում կոալիցիոն կառավարության օրոք շատ խնդիրներ կային, բայց նախագահական համակարգին անցնելուց հետո մենք դրանցից ազատվեցինք և սկսեցինք ինտենսիվ աշխատել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Իր հերթին Մերկելը հայտարարել է, որ կոալիցիոն կառավարությունը հարմար է Գերմանիայի համար, և երկիրը չի պատրաստվում անցնել նախագահական համակարգին:

Դրան ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է, որ իր հետ բանակցություններում Մերկելը բողոքել է կոալիցիոն կառավարության հետ ունեցած դժվարություններից։

«Դա ճիշտ է, սակայն այդպիսին է կյանքը», – խոստովանել է Գերմանիայի կանցլերը:

Մերկելն աշխատանքային այցով Թուրքիայում է։ Սա կանցլերի պաշտոնում նրա հրաժեշտի այցն է այդ երկիր։