Karevorinfo  Իրադարձություններ  280

ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի համար թաղման բյուրո է, ոչ ոք չի կարող այստեղի երկրներին ստիպել հրաժարվել արևմտյան արժեքներից․ կարծիքներ՝ Պուտինի և ԱՊՀ-ի ԱԱԾ ղեկավարների քննարկման մասին

16:45 շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի համար թաղման բյուրո է, ոչ ոք չի կարող այստեղի երկրներին ստիպել հրաժարվել արևմտյան արժեքներից․ կարծիքներ՝ Պուտինի և ԱՊՀ-ի ԱԱԾ ղեկավարների քննարկման մասին

Մոսկվան կարող է փորձել ազդել ԱՊՀ երկրներում արևմտյան երկրների ազդեցության աճի վրա, բայց դրա գինը կլինի կառույցի թուլացումը: Factor.am-ի հետ զրույցում ասաց ամերիացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով վերջերս ՌԴ նախագահի և ԱՊՀ եկրրների հատուկ ծառայությունների պատվիրակությունների տեսակոնֆերանսին, որտեղ ի թիվս այլ հարցերի, խոսել էին «Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի մասին։

«ԱՊՀ շատ անդամներ հանգիստ չեն մնա ազատության նման սահմանափակման դեպքում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինը և ՀՀ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակները քննարկել են «ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ պետությունների վրա կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում»։ Սա քննարկումների պատճառ է դարձել։ Շատերի կարծիքով՝ Կրեմլը պարտադրում է նաև Հայաստանին ադառնալ արևմտյան արժեքների հակառակորդ։

Պատասխանելով դիտարկմանը, թե տեսակոնֆերանսին մասնակից երկրները, կարծես թե ընդունել են, որ իրենց երկրներում ներքին ցնցումները Արևմուտքից եկած ազդեցությունների պատճառով են՝ Փոլ Գոբլը նկատեց, որ նման հայտարարություններն այն են, ինչ Մոսկվան ցանկանում է լսել։

«Բայց ես կասկածում եմ դրանց բովանդակային լինելու վրա: Կարծում եմ, որ անդամները կարծում էին, որ սա այն հարցը չէ, որի շուրջ արժե պայքարել, քանի որ նրանք կարող են անտեսել այդ հռչակագրի բովանդակությունը»,- ասաց նա։

ԱՄՆ-ը, ըստ նրա, անշուշտ, հետևելու է, թե իրականում ինչ են անում տարբեր երկրները: «Միայն ԱՊՀ հայտարարությունները հազվադեպ են կիրառելի եղել։ Դեռ հարց է, թե ինչպես են գործելու այդ պետությունները»,- ասաց նա։

Վրացի քաղաքագետ, «Новости Кавказа GSAC»-ի հեղինակ Գելա Վասաձեի կարծիքով էլ՝ ԱՊՀ-ն ԽՍՀՄ-ի համար թաղման բյուրո է: Նա, Factor.am-ի հետ զրույցում խոսելով նույն տեսակոնֆերանսի մասին, նկատեց, որ այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ անթաքույց միջամտել է հետխորհրդային տարածքի գործերին, փաստ է:

«Բայց ոչ ոք չի կարողանա ստիպել նրանց հրաժարվել արևմտյան արժեքներից․Կրեմլի համար ոչ այն ժամանակներն են, ոչ էլ նա ունի ուժ դրա համար»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե կարող է նման քննարկմանը ՀՀ-ի մասնակցությունը ազդել ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունների վրա՝ վրացի քաղաքագետը նշել էր՝ շատ քիչ հավանական է․ Հայաստանն ու ԱՄՆ -ն ունեն իրենց օրակարգը։

«Ընդհանրապես ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, և այնտեղ բոլոր երկրներն ունեն իրենց աջակցության խմբերը, իսկ Հայաստանն ունի բավականին լուրջ աջակցության խումբ: Հետևաբար, դա բացառված է»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան