Karevorinfo  Իրադարձություններ  276

Հնարավոր է առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ. Անահիտ Ավանեսյան

16:15 շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Հնարավոր է առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ հնարավոր է առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել ոչ ուշ, քան շաբաթը մեկ անգամ: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, թեև արդյունավետ են համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը, սակայն այս պահին ուսումնասիրվում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը:

«Նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են»,- նշեց Ավանեսյանը:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում, սակայն, սրան զուգահեռ՝ ավելանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

«Առողջապահական համակարգը գերլարված է: Արդեն 1800-1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»: