Karevorinfo  Իրադարձություններ  105

Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց 88%-ը կանայք և երեխաներ են․ ՀՀ Միգրացիոն ծառայության պետ

21:05 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց 88%-ը կանայք և երեխաներ են․ ՀՀ Միգրացիոն ծառայության պետ

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Արձագանքելով ճգնաժամերին ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում» թեմայով միջազգային միգրացիոն երկխոսություններին։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ Միգրացիոն ծառայության ֆեյսբուքյան էջից։

Իր խոսքում Ղազարյանն անդրադարձել է համավարակի հետևանքով ստեղծված գլոբալ պատկերին և համավարակի ազդեցությանը միգրացիոն գործընթացների վրա։

ՄԾ պետը, որպես մարտահրավեր, անդրադարձ է կատարել նաև նախորդ՝ համավարակի տարում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին և դրա ծանր հետևանքներին՝ նշելով Արցախից տեղահանված ավելի քան 90 հազար անձանց փաստը՝ մասնավորեցնելով, որ նրանց 88 տոկոսը կանայք և երեխաներ են։

«Եզրափակելով ցանկանում եմ նշել, որ Հայաստանի կառավարությունն արել է հնարավոր ամեն բան աջակցելու ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում տեղահանված և խոցելի բնակցությանը։ Այս դժվարին իրավիճակը հաղթահարելու գործում մենք ապավինում են նաև միջազգային համերաշխությանն և փոխադարձ աջակցությանը»,-ասել է Արմեն Ղազարյանը։