Karevorinfo  Իրադարձություններ  140

Իսրայելցի մասնագետներն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ են անցկացնում

23:25 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Իսրայելցի մասնագետներն Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներ են անցկացնում

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հոկտեմբերի 14-ին մեդիա տուր է կազմակերպել երկրի Իսմայիլիի շրջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուրի մասնակիցները ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի կառավարման դասընթացներին, որոնք անցկացնում են իսրայելցի մասնագետները Իսմայիլիի պրոֆեսիոնալ կրթության պետական կենտրոնում։

Մեդիա տուրին մասնակցել են կրթության փոխնախարար Ֆիրուդին Գուրբանովը, պրոֆեսիոնալ կրթության պետական գործակալության տնօրեն Վալեհ Միրզալիևը, լրատվամիջոցների ղեկավարներ ու ԶԼՄ-ի ներկայացուցիչներ։

Նշվում է, որ դասընթացները տևելու են մինչև հոկտեմբերի 19-ը։

Հավելենք, որ Ադրբեջանն Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերի մշտական գնորդներից է, որոնք ակտիվորեն կիրառվեցին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում։

Էմմա Չոբանյան