Karevorinfo  Իրադարձություններ  179

Չավուշօղլուն Անկարայում բանակցություններ է անցկացրել «Թալիբան»-ի պատվիրակության հետ

20:50 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Չավուշօղլուն Անկարայում բանակցություններ է անցկացրել «Թալիբան»-ի պատվիրակության հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Թալիբանի բարձրաստիճան պատվիրակությանը ԱԳ նախարարի գլխավորությամբ։ Հայտնում է Անադոլու գործակալությունը։

Չավուշօղլուն նշել է, որ թուրքական կողմը բանակցություններում հերթական անգամ խոսել է աղջիկների կրթության ու կանանց աշխատանքային կյանքին ինտեգրվելու վերաբերյալ:
«Մենք հերթական անգամ ընդգծել ենք, որ թալիբները պետք է ներառական կառավարություն կազմեն, եթե ցանկանում են երկրում միասնություն և հավասարություն», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նաեւ հայտնել է, որ թալիբներն իրենց հերթին խնդրել են Անկարային հումանիտար օգնություն ցուցաբերել ու ներդրումներ անել Աֆղանստանում։

Ըստ Չավուշօղլուի` պատվիրակության անդամները հայտարարել են, որ մտադիր են համապարփակ աջակցություն ցուցաբերել աֆղանցի փախստականներին,եթե նրանք հայրենիք վերադառնան։

Ի սեպ, սա թալիբների իշխանության գալուց ու կառավարություն ձևավորելուց հետո առաջին նման արտասահմանյան այցն է։

Էմմա Չոբանյան