Karevorinfo  Իրադարձություններ  234

Էրդողանը կորոշի Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների վրա հարձակման ժամանակն ու վայրը․ Թուրքիայի պաշտպանության նախարար 

21:55 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Էրդողանը կորոշի Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների վրա հարձակման ժամանակն ու վայրը․ Թուրքիայի պաշտպանության նախարար 

Սիրիայի հյուսիսում YPG «ահաբեկիչների» դեմ քայլերը  ձեռնարկվելու են այն ժամանակ և այն վայրում, որը կորոշի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և թող ոչ ոք չկասկածի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է Անադոլու գործակալությունը։ 

«Թուրքիան ամենայն լրջությամբ է վերաբերվում բոլոր պայմանավորվածություններին ու խոստորեն կատարում իր պարտավորությունները։ Դա վերաբերում է ոչ միայն Սիրիային, այլև այլ տարածաշրջաններին։ Մենք թույլ չենք տա ձևավորել ստատուս քվո, որը մեր երկրի ազգային շահերը ոտնահարում է»,- ասել է Աքարը։ 

Նա նշել է, որ Անկարան  ուշադրությամբ հետևում է Իրաքում, Սիրիայում, Էգեյան ու Միջերկրական ծովերում, այդ թվում՝ Կիպրոսում բոլոր գործընթացներին։ 

Վերադառնալով Սիրիայի թեմային՝ Աքարը նաև հիշեցրել է ԱՄՆ ու ՌԴ-ի հետ կնքված պայմանավորվածությունների մասին։ Պնդելով, թե  Թուրքիան հարգում է իր բոլոր հարևան պետությունների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ Աքարն ասել  է, որ Թուրքիան թույլ չի տա իր հարավային սահմանների մոտ PKK/YPG –ի կողմից  վերահսկվող գոտու ձևավորում։ 

Էմմա Չոբանյան 