Karevorinfo  Իրադարձություններ  248

«Ազատություն Միշային»․ Թբիլիսիում Սաակաշվիլի բազմաթիվ կողմնակիցներ դուրս են եկել փողոց

20:30 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
«Ազատություն Միշային»․ Թբիլիսիում Սաակաշվիլի բազմաթիվ կողմնակիցներ դուրս են եկել փողոց

Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, սկսվել է ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի բողոքի ակցիան՝ #ԱզատությունՄիշային կարգախոսի ներքո: Օրվա ընթացքում այստեղ են եկել նաև երկրի տարբեր շրջաններից ակտիվիստներ։ Բաթումիից ու Սամեգրելոյից ավտոշարասյուններ են շարժվում դեպի Թբիլիսի, գրում է Գրուզիա օնլայնը։

«Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գրիչի» կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի բողոքի ակցիաներին։

Վերլուծաբանների կարծիքով՝ վրացական ընդդիմությունը պատրաստ չէ Սաակաշվիլիին տեսնել որպես իրեն առաջնորդ։

«Վրացական երազանքի» ակտիվիստները ցախավել են նետել «Ազգային շարժման» համակիրներով լի երթուղային տաքսիների ուղղությամբ, որոնք Ռուսթավիից ուղևորվում էին Թբիլիսի` մասնակցելու նախատեսված հանրահավաքին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վերադարձել էր հայրենիք՝ երկրում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու նախաշեմին։ Հենց նույն օրն էլ նա բանտարկվել է ու հացադուլ հայտարարել։

Տաթև Ֆռանգյան