Karevorinfo  Իրադարձություններ  197

Թուրքիայի քաղաքացիները կորցրել են վստահությունը Էրդողանի կառավարության նկատմամբ

00:00 ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիայի քաղաքացիները կորցրել են վստահությունը Էրդողանի կառավարության նկատմամբ

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի քաղաքացիները կորցրել են իրենց վստահությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության նկատմամբ բոլոր ուղղություններով։

Նախագահական կառավարման անցնելուց երեք տարի անց, թվում է, ինստիտուտի նկատմամբ վստահությունն ու արդյունավետությունը փլուզվել է, գրում է Duvar-ը։

Yöneylem ընկերության սեպտեմբերի սոցցհարցման համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների 53 տոկոսը կոցրել է հավատը նախագահական համակարգի նկատմամբ։ Մարդկանց 60 տոկոսը հավատ չունի Թուրքիայի վիճակագրական ծառայության նկատմամբ, հարցվածների 52 տոկոսը չի վստահում նաև կրթության նախարարությանը։

Նույնիսկ իշխող «Արդարություն և զարգացում»  ու  «Ազգային շարժում»  կուսակցություններից բաղկացած իշխող Ժողովրդական կոալիցիայի կողմնակիցների շրջանում նախագահական համակարգին աջակցությունը թուլացել է։ Քաղաքացիների 47 տոկոսը ընդհանրապես չի հավատում նախագահական գրասենյակին, 6 տոկոսը լիովին չի վստահում, և միայն 33 տոկոսն է լիովին վստահում նախագահական համակարգին։

Թուրքիայի վիճակագրական ծառայության նկատմամբ ևս վստահությունը նվազել է։ Վերջին շաբաթբներին ծառայությունը քննդատության է ենթարկվում այն բանի համար, որ ճիշտ չի ներկայացնում երկրի տնեսության, գործազրկության ու գնաճի տվյալները։  Հարցվածների 52 տոկոսը ընդհանրապես չի վստահում պաշտոնական պետական վիճակագրական հաստատությանը,  8 տոկոսը որոշ չափով է վստահում և  միայն 18 տոկոսն է դրան լիովին վստահում:

Էմմա Չոբանյան