Karevorinfo  Իրադարձություններ  127

Վրաստանը պատասխանել է սահմանազատման մասին ՌԴ հայտարարությանը․ «Նախ՝ դեօկուպացիա»

22:55 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Վրաստանը պատասխանել է սահմանազատման մասին ՌԴ հայտարարությանը․ «Նախ՝ դեօկուպացիա»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ Աբխազիայի և Հարավայի Օսիայի հետ սահմանազատման վերաբերյալ հայտարարությանը։ Հոկտեմբերի 13-ին, մեկնաբանելով Հարավային Կովկասի անվտանգության գծով Ժնևի միջազգային քննարկումների 54-րդ փուլի արդյունքները՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն Թբիլիսիին կոչ արեց «սկսել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների դելիմիտացիայի գործընթացը` դրանց հետագա դեմարկացիայով, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Վրաստանի իշխանություններն իսկապես պետք է ավարտեն սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը, բայց Ռուսաստանի Դաշնության հետ: «Եվ դա, իհարկե, տեղի կունենա Վրաստանի միասնական սահմանների շրջանակում», – ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն էր մեկնաբանել նաև Վրաստանի ԱԳՆ։ Գերատեսչությունից Մոսկվային կոչն անվանել էին բացարձակ անընդունելի՝ ընդգծելով, որ հարցի միակ լուծումը երկրի տարածքների դեօկուպացիան է։

Տաթև Ֆռանգյան