Karevorinfo  Իրադարձություններ  110

ԱՀԿ-ն համաճարակների դեմ պայքարի նոր մարմին կստեղծի

16:55 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
ԱՀԿ-ն համաճարակների դեմ պայքարի նոր մարմին կստեղծի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաճարակների դեմ պայքարի նոր փորձագիտական խումբ է նախաձեռնել և առաջարկել է դրա կազմի մեջ ներառել Գերմանիայի գլխավոր վիրուսաբաններից մեկին՝ Քրիստիան Դորսթենին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

26 փորձագետներից բաղկացած նոր թիմը կմշակի գլոբալ շրջանակ ՝ նոր պաթոգենների հետազոտման համար, որոնք կարող են առաջացնել համաճարակներ: Գիտնականները նաև կվերսկսեն ընթացիկ կորոնավիրուսային համաճարակի ծագման վերաբերյալ փակուղում հայտնված հետաքննությունը:

Վերջին տարիներին աշխարհում SARS-CoV-2-ից զատ հայտնվել են վտանգավոր հիվանդությունների ավելի շատ հարուցիչներ, ինչպես օրինակ MERS վիրուսն ու թռչնագրիպի տարբեր խմբերը։ Այս պատճառով էլ ԱՀԿ-ն դեռևս տարեսկզբին հայտարարել է հիվանդությունների նոր հարուցիչների վերաբերյալ խորհրդակցական խմբի ստեղծման մտադրության մասին։

Տաթև Ֆռանգյան