Karevorinfo  Իրադարձություններ  231

Թալիբների արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել

13:40 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Թալիբների արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաքին, որը նշանակվել է այս պաշտոնում թալիբների իշխանության գալուց հետո, պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հաղորդում է «Սպուտնիկը»:

Մոթաքին Անկարա է մեկնել պատվիրակության կազմով ՝ թուրք պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունների, հումանիտար օգնության մատակարարումների և առևտրի վերաբերյալ հարցեր քննարկելու համար:

Օգոստոսի սկզբին, Աֆղանստանից ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների զորքերի դուրսբերումից հետո, «Թալիբան» խմբավորման գրոհայինները հարձակում են կազմակերպել կառավարական ուժերի դիրքերի դեմ և օգոստոսի 15 -ին մտել են Քաբուլ: Օգոստոսի 31 -ի գիշերը Միացյալ Նահանգները դուրս է բերել Աֆղանստանից իր բոլոր զինվորականներին և պաշտոնապես ավարտել իր առաքելությունն այս երկրում:

Դրանից հետո ծայրահեղականները սկսել են ձևավորել կառավարություն ու հայտարարել են, որ մտադիր են հասնել միջազգային հանրության կողմից ճանաչման։

Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Թալիբանը պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ։

Տաթև Ֆռանգյան