Karevorinfo  Իրադարձություններ  205

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 50 դեպք

10:45 հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ.
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 50 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից՝ 3-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի և դիակը կամ թաղման վայրը անարգանքի ենթարկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: