Karevorinfo  Իրադարձություններ  194

Թուրքիան ձմռանը կարող է մարտահրավերի բախվել․ գազի պահանջարկն ավելանում է, գազային պայմանագրերի ժամկետը՝ լրանում

23:15 չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիան ձմռանը կարող է մարտահրավերի բախվել․ գազի պահանջարկն ավելանում է, գազային պայմանագրերի ժամկետը՝ լրանում

Այս տարի ձմեռը իսկական մարտահրավեր կարող է լինել Թուրքիայի համար, քանի որ երկրում բնական գազի պահանջարկն աճում է, Անկարան էլ իր հերթին ձգտում է երկարաձգել պայմանագրերը։ Գրում է Ահվալ գործակալությունը՝ հղում կատարելով Reuters-ին։

Թուրքային արդեն հաջողվել է երկարաձգել 4 երկրաժամկետ պայմանագրերից միայն մեկը տարեկան 16 մլրդ խորանարդ մետր ծավալ։ Անցյալ ամիս Թուրքիան ու Ադրբեջանը նոր գազային գործարք են կնքել, որը փոխարինում է 20-ամյա պայմանագրին։

Նշվում է, որ Թուրքիան 3 պայմանագրիր էլ դեռ պետք է կնքի՝ մեկը  ռուսական Գազպրոմի հետ պետական ու մասնավոր  սեկտորի համար 4 մլրդ խորանարդ մետր ծավալով, պայմանագրերն ավարտվում են այս տարեվերջին։

Լրատվամիջոցը գրում է, որ ձմռանը երկրի օրական սպառումը  սպասվում է, որ հասնելու է 300 մլն խորանարդ մետրի։ Այս մասին ասել է արդյունաբերության խորհրդատու Արիֆ Աքթյուրքը՝ նշելով, որ Թուրքիան ստիպված է բոլոր պայմանագրերն այս դեպքում երկարաձգել նույն ծավալներով։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երկիրն ունի տարեկան մոտ 48 միլիարդ խորանարդ մետր ներմուծման պայմանագրեր, ինչը կպահանջի երկրից ներմուծել 13 միլիարդ խորանարդ մետրից փոքր-ինչ քիչ LNG սփոթ շուկաներից, որտեղ այժմ բարձր գներ են։

«Թուրքիան կարող է պակասը լրացնել  LNG-ից կամ ադրբեջանական գազամուղի ներմուծմամբ։ Միակ խնդիրը կարող են լինել լրացուցիչ ծախսերը, սակայն Թուրքիան դժվար թե դրա առաջ կանգնի»,- ասել է Փարիզի OME վերլուծական կենտրոնի ածխաջրածնային ոլորտի  գծով տնօրեն Սոհբեթ Կարբուզը։

Նշենք, որ ըստ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի՝ անցյալ տարի  Թուրքիան սպառել է 48մլրդ խորանարդ մետր բնական գազ, այս տարի էլ հավանաբար, պահաջարկը դրանից 10 մլրդ խորանարդ մետր ավելին կլինի։  Նա նաև հավաստիացրել էր, որ ձմռանը երկիրը էներգիայի պակաս չի ունենա։

Էմմա Չոբանյան