Karevorinfo  Իրադարձություններ  523

Փաշինյանի մտահոգությունն ու Պուտինի անտարբեր վերաբերմունքը. ինչ է քննարկվել փակ դռների ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

20:55 չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Փաշինյանի մտահոգությունն ու Պուտինի անտարբեր վերաբերմունքը. ինչ է քննարկվել փակ դռների ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է համարում: Այս մասին թվիթերի միկրոբլոգում գրել է Հայաստանի վարչապետն ու շեշտել, որ Մոսկվան ու Երևանը  կշարունակեն շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանն ու Պուտինը փակ դռների հետեւում՝ հայտնի չէ: Երևանն ու Մոսկվան ձեռնպահ են մնում մանրամասներ հաղորդելուց: Փաշինյանի աշխատակազմից միայն հայտնում են, որ երկու երկրների  ղեկավարները  քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Պուտինը, որ հուլիսի 8-ին Փաշինյանին Կրեմլում ընդունելիս    ակնարկել էր, թե կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, և դրանք լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, երեկ կայացած հանդիպման լուսաբանման ենթակա հատվածում առավել կարեւոր համարեց խոսել ԱՊՀ գագաթաժողովի օրվա հստակեցման մասին:

Հանդիպման մեկնարկին Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի խնդիրը 44-օրյա պատերազմից մեկ տարի անց լուծված չէ:

Ռուսաստանի նախագահը հրապարակավ որևէ դիրքորոշում չի հայտնել Արցախի կարագավիճակի խնդրի առնչությամբ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան:

Մոսկվայի օրակարգում է Արցախի կարգավիճակի խնդիրը լուծված չտեսնել հնարավորինս երկար ժամանակ: Նման կարծիք Երևանում հայտնում են փորձագիտական շրջանակները՝ շեշտելով, որ Ռուաստանն այդպիսով   երկարաձգում է Արցախում մնալու իր հնարավորությունները:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ  Կրեմլում Փաշինյանի արված հայտարարությունը ուղղված էր ոչ թե Պուտինին, այլ Ադրբեջանին:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ նշում է՝ Պուտինը Փաշինյանի հայտարարությունն անպատասխան է թողել, քանի որ Հայաստանը որևէ ռեսուրս չունի իր դիրքորոշումները, մասնավորապես, Արցախի ինքնիշխանության ճանաչումը,  կյանքի կոչելու համար:

Factor․TV-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի և Պուտինի հետ ունեցած քննարկումների վերաբերյալ նշում է, որ կարելի է միայն ենթադրություններ անել, թե ինչ են խոսել ։

Ի վերջո, թե ինչ է քննարկվել Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում՝ մնում է չբացահայտված: Փորձագիտական շրջանակները նման իրավիճակներում դիտարկում են երկու տարբերակ. կամ կողմերը քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի չեն եկել, կամ քննարկված թեման զգայուն է և այդ մասին առայժմ խուսափում են բարձրաձայնել:

Նարեկ Կիրակոսյան