Karevorinfo  Իրադարձություններ  264

Թունաքիմիկատներով թուրքական նավ է խորտակվել Բուլղարիայի սևծովյան ափին․ Greenpeace-ը նախազգուշացրել է անդառնալի հետևանքների մասին

21:45 չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Թունաքիմիկատներով թուրքական նավ է խորտակվել Բուլղարիայի սևծովյան ափին․ Greenpeace-ը նախազգուշացրել է անդառնալի հետևանքների մասին

Բուլղարիայի Սևծովյան ափին խորտակվել է Vera Su թուրքական նավը, որի վրա եղել է 3000 տոննա միզանյութ։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։

Բուլղարիայի ծովային վարչության գործադիր տնօրեն Վենցիսլավ Իվանովի խոսքով՝ նավի վրա անցքեր կան: Նավն այլևս հնարավոր չէ փրկել, այլ միայն միջոցներ են ձեռնարկվում խորտակված ունեցվածքը հեռացնելու համար։

Բուլղարիայի իշխանությունները հույս ունեն, որ հնարավոր կլինի մտնել բեռների պահեստ` միզանյութը հեռացնելու համար, սակայն գործողությունը բարդանում է վատ եղանակի պատճառով:

Greenpeace-ը վրդովմունք է հայտնել Բուլղարիայի իշխանությունների անփութության կապակցությամբ և նախազգուշացրել շրջակա միջավայրի համար հնարավոր անդառնալի հետևանքների մասին:

Բարձր կոնցենտրացիայով միզանյութը ծով լցվելու դեպքում առաջանում է ֆիտոպլանկտոնի արագ ծաղկում, որն էլ առաջացնում է ծովային կյանքի, ներառյալ ծովային թռչունների համար վտանգավոր տոքսին: Այն կարող է վտանգել նաև մարդու կյանքը՝ ձուկ կամ ծովամթերք օգտագործելիս:

Տաթև Ֆռանգյան