Karevorinfo  Իրադարձություններ  197

Պատերազմից հետո առաջացել են նոր մարտահրավերներ. Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:40 չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Պատերազմից հետո առաջացել են նոր մարտահրավերներ. Գլխավոր դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեր կողմից ներկայացվող քննչական պահանջների կատարման օպերատիվությունն ու որակն է աճել, և Իրանի քաղաքացիների պաշտպանության, հատկապես դատապարտյալների փոխանցման գործընթացներում ունենք էական առաջընթաց: Այս մասին եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Այսօրվա մեր հանդիպումը, լինելով հերթականը, ըստ էության, նպատակ ուներ արձանագրելու մեր նախորդ հանդիպումների ձեռքբերումները և, իհարկե, անդրադառնալ նոր մարտահրավերներին, իսկ նոր մարտահրավերներ մենք ունենք, հատկապես նախորդ տարի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանում, այդ թվում՝ նաև մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների անվտանգության առնչությամբ առաջացել են նոր մարտահրավերներ, որոնք հատկապես իրավական գործընթացներում իրենց լուծումները արագ գտնելու անհրաժեշտություն ունեն»,- նշեց Դավթյանը: