Karevorinfo  Իրադարձություններ  208

Հոբելյանական համերգ՝ Լոնդոնում. Ա. Սպենդիարյան-150, Ա. Բաբաջանյան-100

14:35 չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
Հոբելյանական համերգ՝ Լոնդոնում. Ա. Սպենդիարյան-150, Ա. Բաբաջանյան-100

2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի  Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի  ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը  և  Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ):

Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։

Համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։