Karevorinfo  Իրադարձություններ  473

«3+3» ձևաչափը ՀՀ-ի համար հին տաշտակին վերադարձ է նախանշելու․ Արման Մելիքյան

20:15 երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«3+3» ձևաչափը ՀՀ-ի համար հին տաշտակին վերադարձ է նախանշելու․ Արման Մելիքյան

Factor.am-ը զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանի հետ։

-Պարո՛ն Մելիքյան, վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բանակցային նոր՝ «3+3» ձևաչափի մասին։ Նման ձևաչափից պատերազմից հետո խոսում էր Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի գաղափարն աջակցում էր Ադրբեջանի նախագահը։ Ձեր տպավորությամբ՝ ի՞նչ դերաբաշխում է լինելու այստեղ՝ ձևաչափի հնարավոր իրականացման դեպքում, ով ի՞նչ կարող է այստեղ ցանկանալ։

Ամենայն հավանականությամբ, այս ձևաչափի հիմնական նպատակը մեկն է լինելու՝ Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև խորհրդային նախկին վարչական սահմանները որպես միջպետական սահմաններ փոխադարձաբար ճանաչել տալը: Իրանը, Թուրքիան և Ռուսաստանն էլ այդ փոխադարձ ճանաչման գործընթացի «հաշտ ու խաղաղ» իրագործման երաշխավորի դերում հանդես կգան: Այս համատեքստում Իրանի շահն այն կլինի, որ Սյունիքի թուրքացման վտանգը կարող է տեսականորեն կանխվել: Վրաստանն էլ այս ձևաչափով կարող է առաջ մղել Հարավային Օսիան և Աբխազիան իր վերահսկողության տակ վերադարձնելու պահանջը: Ի դեպ, Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը նաև վրացական այդ պահանջը չեզոքացնելու երաշխիք է Մոսկվայի համար: Այդուհանդերձ, եթե Իրանի կղերապետական ռեժիմը տապալելուն ուղղված ջանքերն ակտիվանան ևհաջողությամբ պսակվեն, ապա «3+3» ձևաչափը դժվար թե որևէ առարկայական արդյունքի հասնի:

-Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի, Ադրեջանի և Հայաստանի՝ ավելի սերտ համագործակցության համար պետք է ստեղծել նոր հարթակ։ Նոր բանակցային ձևաչափերի, համագործակցության հարթակների ստեղծման մասին հայտարարությունները կարո՞ղ են վերածվել իրական քայլերի։ Կա՞ն դրա համար նպաստավոր պայմաններ։

– Վրաստանը հենց հարավկովկասյան բաղձալի «միասնության»՝ նախկին խորհրդային միջհանրապետական վարչական սահմանները փոխադարձաբար միջպետական սահման ճանաչելու հարցում Ադրբեջանի ու Հայաստանի համար մտերմիկ և շահագրգիռ միջնորդի լավագույն թեկնածուն է, քանի որ վերջիններիս հետ որևէ հարցում լուրջ հակասություն չունի: Մենք պետք է հիշենք, որ հարյուր տարի առաջ Հարավային Կովկասի՝ բոլշևիկա-քեմալական բաժանման արդյունքում տարածքներ շահեցին Վրաստանն ու Ադրբեջանը, մինչդեռ Հայաստանը զրկվեց իր տարածքի կեսից: Մասնակիցների մեծ մասի շահերի համընկնման պատճառով «3+3» ձևաչափը Հայաստանի համար հին տաշտակին վերադարձ է նախանշելու:

-Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո հրադարարի պայմանագրի իրականացման և այլ հարցերի շուրջ բանակցությունները տեղի են ունենում, ինչպես արդեն նկատելի է, հիմնականում տարածաշրջանային երկրների միջև։ Արդյո՞ք դա չի նշանակում, որ ականատեսն ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացից դուրս մղմանը։ Դա վնասելո՞ւ է հայկական շահերի առաջմղմանը, թե՞ ոչինչ իրականությունում չի փոխելու։

– Այստեղ շատ նուրբ մի տարբերություն պետք է հաշվի առնենք՝ «3+3» ձևաչափը կոչված է լինելու նպաստել Հարավային Կովկասի երեք հանրապետությունների միջև հարաբերությունների կանոնակարգմանն ու կարգավորմանը, բայց առաջին հերթին փոխադարձաբար նախկին խորհրդային վարչական սահմանները որպես միջպետական սահմաններ ճանաչելու հարցի լուծմանը։ Մինչդեռ Մինսկի խմբի առաջնահերթությունը արցախյան հակամարտության կարգավորումն է, որի համատեքստում պետք է լուծվի նաև Արցախի ապագա՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցը: Այսպիսով, «3+3» ձևաչափը և Մինսկի խումբը կարող են որոշակիորեն բաշխել դերերն ու առերևույթ միմյանցից անկախ գործելով՝ այդուհանդերձ, համադրել ջանքերն այնպես, որ գործընթացի մասնակիցների բացարձակ մեծամասնության շահերն ապահովված ու պաշտպանված լինեն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է նկատում Թուքիայից, կարծես թե ակտիվ բանակցությունների մեջ է վրացական, ռուսական, իրանական կողմերի հետ։ Նա նաև խոսում է տարածաշրջանում խաղաղության օրակարգ հաստատելու իր ցանկությունների մասին։ Ձեզ համար պա՞րզ է՝ ինչ ասել է «խաղաղության օրակարգ», ի՞նչ պետք է դրա արդյունքում ստանան կողմերը և երբևէ դա հնարավոր կլինի՞։

-Հայաստանի գործող իշխանությունների համար խաղաղության իրական օրակարգի միակ խնդիրն անմիջականորեն նոր պատերազմի մեջ չներքաշվելն է։

-Պետք է նաև նկատել, որ տարածաշրջանային համագործակցության հնարավորության մասին բանակցությունները, քննարկումները շեղում են հիմնախնդրի լուծման կարիք ունեցող հիմնական խնդրից՝ ԼՂ կարգավիճակի որոշումից, հետաձգում են այդ հարցի լուծումը։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։ Ժամանակը հօգու՞տ, թե՞ ի վնաս մեզ է աշխատելու։

– Ըստ էության, այժմ կարելի է ենթադրել, որ նպատակ է դրվել տարածաշրջանային համագործակցության հեռանկարն ազատել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից նախկինում առկա բացառիկ կախվածությունից: Ժամանակն էլ ինքնին որևէ մեկի օգտին չի աշխատում: Դերակատարներն իրենք են իրենց գործողությունների կամ անգործության արդյունքում դառնում շահող կամ կորցնող կողմ: Մենք մեր քաղաքական, ռազմական, իշխանական վերնախավի անհեռատեսության, աններելի անսկզբունքայնության ու պարապ գոռոզության պտուղներն ենք այսօր ճաշակում: Գուցե այս աղետը դաս դառնա և մենք վերափոխվենք ու վերաիմաստավորենք մեր արածն ու չարածը, մեր նպատակները, արտաքին աշխարհի հետ հարաբերվելու ձևը:

Հռիփսիմե Հովհաննիսյան