Karevorinfo  Իրադարձություններ  248

Օտարերկրյա մի շարք ընկերություններ ցանկանում են Արցախի գրավյալ տարածքներում բիզնես ծավալել

16:55 երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Օտարերկրյա մի շարք ընկերություններ ցանկանում են Արցախի գրավյալ տարածքներում բիզնես ծավալել

Մի շարք երկրների ընկերություններ ցանկանում են Արցախի գրավյալ շրջաններում բիզնես գործունեություն ծավալել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործակալությունը ստացել է ձեռնարկատերերից շուրջ 800 դիմում ՝ Արցախի գրավյալ տարածքներում բիզնեսի կազմակերպման համար։ Այս մասին հայտարարել է գործակալության նախագահ Օրհան Մամեդովը։

«2020թ-ի դեկտեմբերից մենք ստացել ենք ձեռնարկատերերից 791 դիմում, որոնք պատրաստ են «ազատագրված տարածքներում» բիզնես կազմակերպել։ Նրանից 406-ը ներդրումային ծրագրեր են, իսկ 385-ը՝ կապված են տարբեր ծառայությունների կազմակերպման հետ»,- ասել է Մամեդովը։

Նա նաև նշել է, որ 226 նախագիծ էլ ներկայացրել են արտասահմանյան ընկերություններ 28 երկրից։ «Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի ու Ղազախստանի ընկերություններից են հիմնականում առաջարկները ստացվել»,- ասել է Մամեդովը։

Էմմա Չոբանյան