Karevorinfo  Իրադարձություններ  237

Եվրասիայի տարածաշրջանի երկրները Իրանի արտաքին առևտրի առաջնահերթությունն են

17:55 երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Եվրասիայի տարածաշրջանի երկրները Իրանի արտաքին առևտրի առաջնահերթությունն են

Իրանի առևտրի խթանման կազմակերպության (TPO) ղեկավար Ալի Ռեզա Պեյման-Պաակը Ղրղզստանի առևտրի և համագործակցության փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Եվրասիայի տարածաշրջանի երկրները Իրանի արտաքին առևտրի առաջնահերթությունն են։

Ալի Ռեզա Պեյման-Պաակը Թեհրան ժամանած Ղազախստանի առևտրի և համագործակցության հարցերով փոխնախարար Քիրատ Տուրբաևի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանի երկրների և հարևանների հետ առևտրային կապերում Իրանի նոր կառավարության տարբերվող և լուրջ մոտեցմանը, հայտնում է «Իռնա» գործակալությունը:

Վերջինս նշել է, որ այս մասին հայտարարել է  ոչ միայն արդյունաբերության  նախարարությունը, այլև բազմիցս շեշտվել է երկրի նախագահի կողմից իր նախընտրական արշավում, ասել է Պայման-Պաակը:

«Երկկողմ առևտրի ցածր ծավալը չի համապատասխանում  երկու կողմերի նպատակներին, և առևտրի ծավալների մեծացումը երկկողմ առևտրային կապերի բարելավմանն ուղղված ամենակարևոր նպատակն է, որը պահանջում է երկու կողմերի ամուր կամքի դրսևորում»,- ավելացրել է նա։

Քիրատ Տուրբաևը հանդիպմանը նույնպես հայտարարել է, որ Ղազախստանը հետապնդում է տարածաշրջանային զարգացման նպատակը ՝ հավելելով, որ կորոնավիրուսային համաճարակը մեծապես խանգարել է երկու երկրների միջև ծրագրերի իրականացմանը։

Տաթև Ֆռանգյան