Karevorinfo  Իրադարձություններ  414

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ
15:10 երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով  է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում այսօր տեղի կունենա ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հավելենք նաև, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ երկու երկրների ղեկավարների բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ: