Karevorinfo  Իրադարձություններ  175

«Լռություն ու սոսկալի աղաղակ». Ստեփանակերտում ցուցադրվել են թշնամու բռնազավթած բնակավայրերից փրկված մշակութային պատառիկները

11:40 երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ.
«Լռություն ու սոսկալի աղաղակ». Ստեփանակերտում ցուցադրվել են թշնամու բռնազավթած բնակավայրերից փրկված մշակութային պատառիկները

Նախօրեին Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը. տեղեկացնում են artsakhpress-ից:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և նշել , որ փրկված պատառիկներից ամեն մեկն ունի իր յուրահատուկ ճակատագիրը:Ցուցահանդեսին ներկա ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ մի մեծ լռություն կա, իսկ լռության մեջ՝ սոսկալի աղաղակ։

«Մենք թշվառ չենք, բայց այդ լռությունը մեզ դարձնում է թշվառ։

Այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և, չնայած այս հակասական զգացողություններին, պարուրում է ետ վերադառնալու զգացումով»,-ընդգծել է Լ. Ղարախանյանը:

Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում ասաց, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքեցին պետական մարմիններն ու բազմաթիվ անձինք:

«Յուրաքանչյուր ցուցանմուշ ունի իր պատմությունը։
Դրանց շարքում կան Շուշիից փրկված սրբություններ, Հին Թաղեր գյուղի եկեղեցու զանգը և բոլորիս համար շատ այլ կարևոր մշակութային արժեքներ»,- նշեց Ս.Շահվերդյանը։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը։