Karevorinfo  Իրադարձություններ  236

Ադրբեջանն ու Սերբիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

22:55 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանն ու Սերբիան ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը Բելգրադում հանդիպել է  Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշա Ստեֆանովիչի հետ: Գրում են ադրբեջանական  լրատվամիջոցները։

«Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի ղեկավարած պատվիրակությունը Բելգրադում մասնակցում է  «Գործընկեր-2021» զենքի ու զինտեխնիկայի ցուցահանդեսին, որը կազմակերպել է Սերբիայի ՊՆ-ն։ Ցուցահանդեսի առաջին օրը Գուլիևը հանդիպել է Ստեֆանովիչին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «Ռազմակատեխնիկական համագործակցության համաձայնագիր Ադրբեջանի ու Սերբիայի Հանրապետությունների կառավարությունների միջև»,- ասվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ադրբեջանցի նախարարը հանդիպել է  «Յուգոիմպորտ» ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավար Յուգոսլավ Պետկովիչի հետ ու քննարկել երկու երկրների  ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակն ու հետագա համագործակցության հեռանկարները։

Էմմա Չոբանյան