Karevorinfo  Իրադարձություններ  228

Իրանը հույս ունի առաջիկա ամիսներին Ռուսաստանի հետ ստորագրել  համագործակցության պայմանագիրը

22:00 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Իրանը հույս ունի առաջիկա ամիսներին Ռուսաստանի հետ ստորագրել  համագործակցության պայմանագիրը

Իրանական կողմն ակնկալում է  մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի հետ ստորագրել համապարփակ համագործակցության լրացված պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։ Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հուսով ենք՝ մի քանի ամսվա ընթացքում մենք ականատեսը կլինենք այդ փաստաթղթի ստորագրմանը»,- ասել է Խաթիբզադեն։

Դիվանագետի խոսքով «մի քանի տարի առաջ առաջացել է պայմանագրի լրացման պահանջ»։

«Հարցը քննարկվել է Սերգեյ Լավրովի՝ Իրան նախորդ այցի ընթացքում, և հիմա Թեհրանում պատրաստում ենք եզրափակիչ կետերը։ Այդ գործընթացի ավարտից հետո  ու երկրի ներսում ընդունումից հետո մենք այն կուղարկենք Մոսկվա»,- ասել է Խաթիբզադեն։

Ռուսաստանի ու Իրանի միջև հարաբերությունների հիմունքների ու համագործակցության սկզբունքների պայմանագիրը կնքվել է 2001թ․ մարտին, որի ժամկետն ավտոմատ կերպով ամեն 5 տարին մեկ  երկարաձգվում է։

Էմմա Չոբանյան