Karevorinfo  Իրադարձություններ  207

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի դեմ խաղում

22:10 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռումինիայի դեմ խաղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղի շրջանակներում մրցելու է Ռումինիայի ազգային հավաքականի հետ։

Մեր հավաքականն ընգրկված է J խմբում, որտեղ միանձնյա առաջատարը Գերմանիայի ազգային հավաքականն է։ Նախորդ տուրում Իսլանդիայի հավաքականի հետ ոչ-ոքի՝ 1-1 խաղալուց հետո Հայաստանի հավաքականը երկրորդ հորիզոնականը զիջել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։

Արդեն հայտնի է մեր հավաքականի մեկնարկային կազմը, որը հրապարակվել է նաև ՀՖՖ ֆեյսբուքյան էջում։

Դավիդ Յուրչենկո, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Իմե Ուդո, Խորեն Բայրամյան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:

Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա տեղական ժամանակով 22։45-ին: