Karevorinfo  Իրադարձություններ  176

Համացանցում վաճառվող ֆիլմերը, գովազդը կհարկվեն. ՊԵԿ-ը պարզաբանում է, ոլորտի մասնագետները՝ մտահոգվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

21:50 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Համացանցում վաճառվող ֆիլմերը, գովազդը կհարկվեն. ՊԵԿ-ը պարզաբանում է, ոլորտի մասնագետները՝ մտահոգվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Համացանցում գովազդ, կրթության ոլորտի ծառայությունների մատուցում, էլեկտրոնային գրքերի կամ ֆիլմերի վճարովի ծառայություններ․ այս ամենը շուտով կհարկվի։ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով ներդրվում է էլեկտրոնային ծառայությունների հարկումը, եթե դրանք մատուցվում են ֆիզիկական անձին Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերության կողմից:

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը նշում է՝ նախագիծը նորություն է մեր երկրում, բայց ոչ աշխարհում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներում․ ուստի Հայաստանը չէր կարող անմասն մնալ ընդհանուր գործընթացներից։

ՊԵԿ պաշտոնյան պարզաբանում է, թե ինչպես դասակարգել՝ էլեկտրոնային ծառայությունը մատուցվում է Հայաստանում, թե դրանից դուրս։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը համարվում է այն ստացողի գտնվելու վայրը։ Նախագիծը միանշանակ չի ընդունվել ոլորտի ներկայացուցիչների կողմից: Պրոդյուսեր և կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը շեշտում է` հարկային բեռի ավելացման պարագայում պետք է հստակ լինեն հասցեատերերն ու այն, թե ինչին է նպաստելու այդ փոփոխությունը:

Ռեժիսորի կարծիքով` մի շարք հարթակներ, որոնց մատուցած ծառայությունների գինը Հայաստանում չնչին է, կնախընտրեն փակվել, քան իրենց շահույթի որոշ տոկոսից զրկվել: Հովհաննես Գալստյանը վստահ չէ նաև, որ հարկերից գոյացած միջոցները արդյունավետ կտնօրինվի: Նա նկատում է` կառավարությունից չեն էլ ասում, թե այդ գումարներն ուր են ուղղվելու:

Հրաչյա Մուրադյանը չի բացառում, որ Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունը կարող է բարձրացնել ծառայությունների գինը, սակայն այդ միտումն, ըստ պաշտոնյայի, համատարած բնույթ չի կրի։ Երգիչ, երգահան Վահագ Ռաշի համար էլ հասկանալի չէ, թե պետությունն ինչպես է վերահսկելու ֆիզիկական անձի և Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերության միջև փոխհարաբերությունները, ֆինանսական հոսքերի շրջանառությունը: Երգիչը կոչ է անում հնարավորինս հստակեցնել և մանրամասնել` ինչ մեխանիզմներ է պատրաստվում կիրառել պետությունը:

Վահագ Ռաշը, օրինակ, բաժանորդագրված է «Յանդեքս»-ի առցանց երաժշտական ծառայությանը։ ՊԵԿ պաշտոնյան շեշտում է՝ խոսքը ռեպուտացիոն բարձր ռիսկ ունեցող էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին է, որոնք ինքնահայտարարագրելու են հարկային պարտավորությունները և վճարումներ անեն։ Նշենք նաև, որ նախագիծը չի վերաբերում այն ապրանքներին և ծառայություններին, որոնք ձեռք են բերվում էլեկտրոնային հարթակով, բայց մատակարարվում են ֆիզիկապես: Խոսքը բացառապես այնպիսի էլեկտրոնային ծառայությունների մասին է, որոնց մատուցումը հնարավոր է միայն համացանցի հեռահաղորդակցական ցանցի միջոցով:Նախագիծը դեռևս օրենքի ուժ չի ստացել, այն կսկսի գործել երկրորդ ընթերցմամբ Աժ-ում ընդունվելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան