Karevorinfo  Իրադարձություններ  270

Վրաստանի իշխանությունները բացառում են Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային

23:05 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Վրաստանի իշխանությունները բացառում են Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային

Վրաստանի իշխանությունները բացառում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինային: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բացառվում է։ Ես 100%-ով հաստատում եմ, որ նրան (Սաակաշվիլիին) ոչ մեկ ոչ մի տեղ չի փոխանցի։ Նախ՝ նրան ոչ ոք չի էլ պահանջում։ Առնվազն 6 տարի հետո նա կկարողանա գնալ ցանկացած երկիր»,- ասել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստվում են Սաակաշվիլիին արտահանձնել Ուկրաինային։

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, նախկին նախագահը ստիպված կլինի անցկացնել բոլոր վեց տարիները բանտում, որին նա դատապարտվել է:

«Որքան շուտ բանտարկյալ Սաակաշվիլին գիտակցի այս իրողությունը, այնքան լավ նրա և իր թիմի համար», – հավելել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ Սաակաշվիլին ձերբակալվել էր Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Երկրի նախկին նախագահն այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նա իրեն համարում է քաղբանտարկյալ եւ հացադուլ է հայտարարել։

Տաթև Ֆռանգյան