Karevorinfo  Իրադարձություններ  104

Իրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Երևան և Բաքու

14:55 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Իրանի արտգործնախարարը պատրաստվում է այցելել Երևան և Բաքու

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը պատրաստվում է այցելել Երևան և Բաքու։ Այս մասին նա հայտնել է ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Mehr գործակալությունը։

«Հարևանների, այդ թվում ՝ հյուսիսային հարևանների վրա կենտրոնանալը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,- ասել է իրանցի նախարարը:

«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններն են, ուստի մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է: Հետևաբար, Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ընդհանուր շահերին համահունչ, մենք կարգավորում ենք հարաբերությունները երկու երկրների հետ», – ավելացրել է նա:

«Քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրեր առաջ այցելել էր Թեհրան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ևս հնարավորություն ունի այցելել Թեհրան, ես նույնպես հարմար ժամանակ կայցելեմ երկու երկրներ», – ասել է Ամիր-Աբդոլլահիանը։

Տաթև Ֆռանգյան