Karevorinfo  Իրադարձություններ  169

Միխեիլ Սաակաշվիլիին բուժհաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն կա․ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց

14:00 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Միխեիլ Սաակաշվիլիին  բուժհաստատություն տեղափոխելու անհրաժեշտություն կա․ նրա  կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները սկսել են հավաքվել Ռուսթավելիի բանտի դիմաց ՝ ձերբակալված քաղաքական գործչի վիճակի վատթարացման մասին լուրերի ֆոնին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Սաակաշվիլին իրեն համարում է քաղբանտարկյալ ու ձերբակալման պահից շարունակում է հացադուլը։

10 օրվա ընթացքում նա հրաժարվել է սնունդից, ժամանակ առ ժամանակ միայն հյութեր ու մեղրաջուր ընդունելով։ Այսօր նախկին նախագահի անձնական բժիշկը հայտարարել է Սաակաշվիլիին՝ բուժհաստատություն տեղափոխելու անհրաժեշտության մասին։

Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները պահանջել են նրա ազատ արձակումը։ Բողոքի ակցիայի որոշ կողմնակիցներ կոչ են արել քաղաքական գործչին դադարեցնել հացադուլը, նրանց թվում՝ Սաակաշվիլիի եղբայրը։

«Մտավարի» հեռուստաալիքի գխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը ևս հանդիսանում է Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը, հայտնել է, որ վաղը կփորձի հասնել իր պաշտպանյալի հետ հանդիպման թույլտվությանը։ Նա հույս է հայտնել, որ նախկին նախագահի հետ «որոշ որոշումներ կընդունեն նրա վիճակի կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է հոկտեմբերի 1-ին:

Տաթև Ֆռանգյան