Karevorinfo  Իրադարձություններ  155

Վիկտորիա Նուլանդը կժամանի ՌԴ․ Մոսկվան հանել է նրա դեմ կիրառված պատժամիջոցները

14:45 երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
Վիկտորիա Նուլանդը կժամանի ՌԴ․ Մոսկվան հանել է նրա դեմ կիրառված պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հոկտեմբերի 11-13-ը կայցելի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

2019 -ի մայիսին Նուլանդին մերժել էին տրամադրել ռուսական վիզա ՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման, և այդ ժամանակից ի վեր նա Մոսկվայի պատժամիջոցների ցուցակում էր և չէր կարող մուտք գործել Ռուսաստան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, թե ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Մոսկվան թույլ կտա Նուլանդի ժամանումը, եթե Վաշինգտոնը, ի պատասխան, վիզաներ տրամադրի այն ռուս դիվանագետներին, որոնց նախկինում մերժել էր:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Նուլանդը եղել է ՌԴ պատժամիջոցների ցուցակում և նրան թույլ են տվել Մոսկվա ժամանել ՝ ռուս չինովնիկների մի մասի դեմ Վաշինգտոնի կողմից կիրառված պատժամիջոցների չեղարկման դիմաց։

Տաթև Ֆռանգյան