Karevorinfo  Իրադարձություններ  158

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել․ նախագահը հայտարարել է կառավարությունում ճգնաժամի ավարտի մասին

21:25 կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել․ նախագահը հայտարարել է կառավարությունում ճգնաժամի ավարտի մասին

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է, որ երկուշաբթի տեղի կունենա նոր կանցլերի և հանրապետության ԱԳ նախարարի երդման արարողությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երեկ՝ հոկտեմբերի 9-ի, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է իր դեմ հակակոռուպցիոն դատախազության հետաքննության ֆոնին հրաժարականի մասին ՝ որպես իր իրավահաջորդ առաջարկելով ներկայիս արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգին:

«Կառավարական այս ճգնաժամն ավարտված է», – ասել է նախագահը Կուրցի հրաժարականից հետո իր առաջին հայտարարության մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել Կուրցին պետական ինստիտուտների ամբողջականության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Շալենբերգին Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնում:

Չորեքշաբթի Ավստրիայի տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է վարում Կուրցի և նրա ինը մերձավորների նկատմամբ կոռուպցիայի և կաշառակերության գործով:

Ընդդիմության կողմից հնչել են կանցլերի հրաժարականի կոչեր, իսկ կոալիցիայի գծով Կուրցի կուսակցության գործընկերը ՝ «Կանաչներ» կուսակցությունը, հայտարարել է իր պարտականությունները կատարելու կանցլերի անկարողության մասին՝ պահանջելով առաջարկել այդ դերի համար արժանի նոր թեկնածու: