Karevorinfo  Իրադարձություններ  205

ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը

20:35 կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծել, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։