Karevorinfo  Իրադարձություններ  182

Թաթարստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

19:25 կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Թաթարստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Թաթարստանում հոկտեմբերի 11-ին սգո օր է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան:

Ճշտված տվյալներով՝ 16 մարդ զոհվել է: Ըստ Առողջապահության նախարարության տեղեկատվության՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։  Օդանավում եղել են երկու օդաչուներ և 20 պարաշյուտիստներ։ Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։

Գործակալության զրուցակցի տվյալներով ՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է անցել։ Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։