Karevorinfo  Իրադարձություններ  123

Գերմանիայում կհետաքննեն Լուկաշենկոյի մասնակցությունը ներգաղթյալների ապօրինի սահմանահատմանը

18:55 կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
Գերմանիայում կհետաքննեն Լուկաշենկոյի մասնակցությունը ներգաղթյալների ապօրինի սահմանահատմանը

Գերմանիայում կհետաքննեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը Բելառուսի տարածքով Լեհաստանով դեպի Գերմանիա ներգաղթյալների մաքսանենգությանը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bild am Sonntag պարբերականը։

Նշվում է, որ տեղեկության պաշտոնական հաստատում չկա:

Գերմանիայի դաշնային ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսից Բելառուսից Գերմանիա անօրինական կերպով շուրջ 4000 օտարերկրացի է տեղափոխվել: Միայն հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում անօրինական միգրանտների թիվը 1183 է եղել:

Գերմանական պարբերականի փոխանցմամբ՝ ամենից հաճախ Գերմանիայի սահմանն ապօրինի հատելու փորձ են կատարում Իրաքից և Սիրիայից երիտասարդները: Որպես կանոն՝ Իրաքի Բաղդադ և Էրբիլ, ԱՄԷ-ի Դուբայ, Լիբանանի Բեյրութ, Հորդանանի Աման, Թուրքիայի Ստամբուլ քաղաքները, ինչպես նաև սեպտեմբերի կեսերից՝ Սիրիայի Դամասկոսը նրանց համար դառնում են դեպի Եվրոպա մեկնման կետ։ Ընդ որում, օտարերկրացիներին բելառուսական ուսանողական վիզա է տրամադրվում։

Մինսկ ժամանելուց հետո սահմանապահները կամ ոստիկանները նրանց տեղափոխում են Լեհաստանի սահման՝ այն հատվածներ, որտեղ նվազագույն անվտանգության պահպանություն է: Տեղափոխվելով ԵՄ տարածք՝ անօրինական միգրանտները ինքնուրույն շարունակում են ճանապարհը դեպի Գերմանիայի, գրում է թերթը:

Լրագրողների տվյալներով՝ միգրանտները բելառուսական կողմին վճարում են շուրջ 4000 եվրո՝ սահմանի անօրինական հատմանը նպաստելու համար: