Karevorinfo  Իրադարձություններ  174

Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ ՀՀ ԱԳՆ-ը՝ Մարտակերտի բնակչի սպանության մասին

21:15 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ ՀՀ ԱԳՆ-ը՝ Մարտակերտի բնակչի սպանության մասին

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

ՀՀ ԱԳՆ-ը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։