Karevorinfo  Իրադարձություններ  512

Ինչպիսի՞ հնարավորություններ ունի ՀՀ-ը հնդկական «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքին մաս կազմելու համար․ վերլուծություն՝ արտգործնախարարի այցին ընդառաջ

20:55 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Ինչպիսի՞ հնարավորություններ ունի ՀՀ-ը հնդկական «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքին մաս կազմելու համար․ վերլուծություն՝ արտգործնախարարի այցին ընդառաջ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով լինելու է Հայաստանում։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 10-12-ը, լինելու է նաև Ղրղզստանում և Ղազախստանում։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը:

Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները: Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

Հաշվի առնելով այն, որ այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում եղած կարևոր նորություններից է համարվում Հնդկաստանի աճող դերը միջազգային ասպարեզում՝ արագ տեմպերով աճող տնտեսության շնորհիվ:

Վերջերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախյան պատերազմին հաջորդող հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի, Թուրքիայի հետ սահմանները բացելու կարևորության մասին, հայտարարել էր․

«Մեծ հաշվով, խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»։

Հնդկաստանի արտգործնախարարի այցի նախօրյակին Factor.am-ը փորձել է հասկանալ, թե իրականում ինչ հնարավորություններ ունի Հայաստանը՝ հայտնվելու Հնդկաստանի տնտեսական նախագծերում, որքանով է Հնդկաստանը շահագրգռված լինելու ՀՀ-ի հետ համագործակցելու հարցում։

Հայ-հնդկական հարաբերությունների պատմությունը

Երկու ժողովուրդների հարաբերությունների մասին վկայությունները պատմության խորքերից են գալիս։ Ենթադրվում է, որ հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու օժանդակ մասերի կազմում, երբ նա հատել է Հայաստանը Հնդկաստան հասնելու ճանապարհին։ Հայերի և հնդիկների փոխհարաբերությունների մասին ամենավաղ փաստագրական հիշատակումները կարելի է գտնել Քսենոփոնի (ք․ ա․ 430-350 թվականներ) աշխատանքում՝ Կյուրոպեդիայում։ Այդ աղբյուրները փաստում են, որ հայերը մեկնել են Հնդկաստան, և նրանք քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, ինչպես նաև հնդկական ենթացամաքի ընդհանուր և քաղաքական աշխարհագրության, սոցիալ-մշակութային միջավայրի և տնտեսական կյանքի մասին։

Իսկ երբ խոսում ենք միջպետական հարաբերությունների մասին, պետք է նշենք, որ Հնդկաստանի նախագահ Սարվեպալի Ռադհակրիշնանը 1964 թվականի սեպտեմբերին այցելել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ վարչապետ Ինդիրա Գանդին՝ 1976 թվականի հունիսին։

Հնդկաստանը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 31-ին։ Հնդկաստանը Երևանում իր դեսպանատունը բացել է 1999 թվականի մարտի 1-ին։ Հայաստանը, որը պատվո հյուպատոսություն է բացել 1994 թվականի ապրիլին, իր դեսպանությունը բացել է Նյու Դելիում 1999 թվականի հոկտեմբերին։

Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը Հնդկաստան են այցելել համապատասխանաբար 1995, 2003 և 2017 թվականներին։

ՀՀ-ի՝ Հնդկաստանի հետ հարաբերություններ զարգացնելու ներկայիս քաղաքականության մասին ներկայիս իշխանությունները Անվտանգության հայեցակարգում միայն մեկ պարբերություն են նշել․ « Հայաստանն աշխատելու է նաև Հնդկաստանի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ»։

Հնդկաստանը՝ որպես ամենարագ զարգացող տնտեսություն

Հնդկաստանը, ըստ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների զեկույցների, համարվում է աշխարհի ամենաարագ աճող խոշոր տնտեսություներից մեկը և ակնկալվում է, որ առաջիկա 10-15 տարիների ընթացքում այն կլինի աշխարհի առաջատար երեք տնտեսական տերություններից մեկը, որը նաև աչքի կընկնի իր հզոր ժողովրդավարությամբ և ամուր գործընկերությամբ:

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2000-ականներից Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել բացարձակ աղքատության նվազեցման գործում: 2011-2015 թվականների ընթացքում ավելի քան 90 միլիոն մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատությունից:
Այնուամենայնիվ, այս երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել COVID-19-ի տարածումը՝ տնտեսական աճը կրճատելով 7.3 տոկոսով: Համաճարակի բռնկման «երկրորդ ալիքից» հետո, ենթադրվում է, որ 22 տարվա կտրվածքով աճն ավելի մոտ կլինի 7,5- 12,5 տոկոսի միջակայքի ստորին սահմանին՝ Հնդկաստանին դեռևս պահելով աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում:

Հնդկաստանի խոշոր առևտրային գործընկերներից են ԱՄՆ-ը, Չինաստանը, ԱՄԷ-ը, Սաուդյան Արաբիան, Հոնկոնգը, Իրաքը, Սինգապուրը, Գերմանիան, Հարավային Կորեան և Շվեյցարիան։

«Հյուսիս-Հարավ» տրասպորտային միջազգային միջացքը և ՀՀ-ի՝ այստեղ հայտնվելու հնարավորությունները

Հնդկաստանն ունի զարգացող տնտեսական կապեր Ռուսաստանի և Իրանի հետ, որոնց պարագայում համագործակվում է «Հյուսիս-Հարավ» տրասպորտային միջազգային միջացքի շրջանակներում։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքն (ՀՀՄՏՄ-(INSTC)) ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մուլտիմոդալ երթուղու ծրագիր է, որը ձգվում է Մումբայից Սանկտ-Պետերբուրգ՝ 7200 կմ ընդհանուր երկարությամբ: Այն ստեղծվել է՝ ներգրավելու բեռնափոխադրումների տրանզիտը Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի մյուս երկրներից Ռուսաստանի տարածքով (Կասպից ծովով) դեպի Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա: Նախագծի իրավական հիմքն է ՀՀՄՏՄ-ի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև 2000-ի սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում կայացած Տրանսպորտի միջազգային Եվրասիական համաժողովում և ուժի մեջ է մտել 2002-ին:

Հայաստանը ՀՀՄՏՄ համաձայնագրին միացել է 2005-ին: Համաձայնագրին են միացել նաև Ադրբեջանը, Թուրքիան, Բելառուսը Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Օմանը, Սիրիան։

Այս միջանցքում Հայաստանի գործուն մասնակցություն ունենալու հնարավորություններն են մշտապես ուշադրության արժանացել։ Վերջերս էլ դրա մասին ակնարկներ եղան հնդկական կողմից։ Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան հայտարարել էր, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը:

«Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,- նշել էր դեսպանը՝ հավելելով, որ Նյու Դելին ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը:

ՀՀ ԱԳՆ-ի տեսլականը՝ նախագծին միանալու վերաբերյալ

Factor.am-ը հարցում էր ուղարկել արտաքին գործերի նախարարություն՝ ստանալու արձագանքը Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարության վերաբերյալ և նաև նրա, թե արդոք արդեն կան բանակցություններ Հայաստանի՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքին (ՀՀՄՏՄ) մաս դառնալու վերաբերյալ։

Ըստ արտաքին գերատեսչության՝ ՀՀՄՏՄ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությանը ներկայումս պրակտիկ տեսանկյունից միանալու Հայաստանի տարբերակն է Հայաստան-Իրան տրանսպորտային կապը, որի դիվերսիֆիկացիային, թողունակության ավելացմանը ու արդիականացմանը նույնպես կարող է նպաստել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը:

«ՀՀՄՏՄ-ն կարող է նոր խթան ստանալ նաև ԵԱՏՄ-Իրան և ԵԱՏՄ-Հնդկաստան համագործակցության խորացման պարագայում և հակառակը»,- նշված է պատասխանում։
Նաև նշված է, որ սեպտեմբերի 16-ին Դուշանբեում Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ առավել ակտիվացնել աշխատանքներն այս ուղղությամբ։

«Ներկայումս ծրագրվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որի շրջանակներում հայկական կողմից կներկայացվեն առաջարկներ»,- ներկայացված է պատասխանում։

INSTC-ին միանալուն խանգարող հանգամանքները՝ ըստ փորձագետի

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Եղիա Թաշջյանի խոսքով՝ Արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ենթադրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ուղիները պետք է ապաշրջափակվեն։

Նա Factor.am-ի հետ զրույցում նշեց՝ սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը միանգամից կարող է միանալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին, քանի որ նրա ենթակառուցվածքները դեռևս վերանորոգման և արդիականացման կարիք ունեն։շ

«Եթե Հայաստանը միանա նախագծին, և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջազգային միջանցքն անցնի իր տարածքներով, ապա այն ելքեր կունենա ինչպես Սև ծով, այնպես էլ Պարսից ծոց: Սա ավելի դյուրին կդարձնի նաև հայ բեռնափոխադրումների համար միջազգային շուկաներ դուրս գալը»,- ասում է նա։

Եղիա Թաշջյանի խոսքով՝ այս նախագծին միանալու համար Հայաստանի հնարավորությունը «Հյուսիս-Հարավ» տրանսպորային ճանապարհն է, որով իր հյուսիսը կապում է Վրաստանի, հարավը՝ Իրանի հետ, սակայն դրա շինարարության ավարտն անընդհատ հետաձգվում է։

Այս ծրագրին կապվելու մեկ այլ տարբերակ էր Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը, որը մնաց թղթի վրա՝ ֆինանսավորում չունենալու պատճառով։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը մեծապես ներգրավված է նախագծում` կառուցելով գնացքների նոր գծեր և ճանապարհներ` այստեղ եղած բաց թողնված կապերը լրացնելու համար: Ըստ նրա՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի միջանցքն անցնի իր տարածքով՝ դրանով իսկ մեծացնելով իր դերը միջազգային և տարածաշրջանային գործընթացներում, շարունակելով Հայաստանը պահել տնտեսական շրջափակման և մեկուսացման մեջ։

Ըստ Եղիա Թաշջյանի՝ 2005 թվականին Ադրբեջանի՝ նախագծի համաձայնագրին միանալուց հետո Հնդկաստանի համար ճանապարհ բացվեց Իրանի և հետագայում Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին միանալու համար:

«Այս երկաթուղին ունի ևս մեկ դրական գործոն․ կարող է Հնդկաստանը կապել Եվրոպային Թուրքիայի միջոցով`իրանա-ադրբեջանական երկաթուղիները միացնելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին»,- ասում է նա։

Ադրբեջանի մեկ այլ առավելությունը Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգիծն է, որը Բաքուն նաև կապում է Նախիջևանի հետ։

«Ադրբեջանը, չնայած Հնդկաստանին թշնամի Պակիստանի ռազմավարական գործընկերն է, իր առաջադեմ երկաթուղային համակարգերով ավելի մեծ դեր է խաղում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտյին միջազգային միջանցքում Հնդկաստանի եվրասիական տեսլականի իրականացման գործում, քան Հայաստանը, որն այս առևտրային ցանցերում իր դերը վերակենդանացնելու համար ներդրումների խիստ կարիք ունի»,- ասում է նա։

Ըստ հնդիկ գործչի՝ Հնդկաստանի տնտեսությունը բավականին դինամիկ կերպով աճել է ժամանակի ընթացքում։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Հայ-հնդկական ընկերություն» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդը։

«Բոլորովին վերջերս Նյու Յորքում ՄԱԿ –ին ուղղված իր ելույթի ժամանակ Հնդկաստանի վարչապետ պարոն Նարեդրա Մոդին հայտարարեց.

«Երբ Հնդկաստանը աճում է, աշխարհը մեծանում է, և երբ Հնդկաստանը բարեփոխվում է, աշխարհը փոխվում է»: Այս տողերում կարելի է գտնել Հնդկաստանի միջազգային տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի պատասխանները: Ներկայումս Հնդկաստանի միջազգային տնտեսական քաղաքականության համար ամենակարևորը «Աաթմանիրբհար Բհարաթ»-ն է, որի հիմքում, Հնդկաստանի վարչապետի պարզաբանմամբ, ընկած է «Ինքնաբավ Հնդկաստան» ունենալու տեսլականը:

«Ինքնաբավ» Հնդկաստանը չի նշանակում եսակենտրոն Հնդկաստան, այլ այլընտրանքի առաջարկ է գլոբալ մատակարարման շղթային, որը հուսալի և էթիկական կլինի բոլոր իմաստներով: «Աաթմանիրբհար Բհարաթ»-ի անձեռնմխելի հիմքը վարչապետ Նարենդրա Մոդիի հսկայական տնտեսական քաղաքականությունն է, որը հստակ ձևակերպված է «Make In India» (Ստեղծիր Հնդկաստանում) ծրագրով»,- ասում է նա։

Ըստ հնդիկ գործչի՝ Հնդկաստանը հրավիրում է համաշխարհային եղբայրությանը և նրանց արտադրող հսկաներին իրենց արտադրական խաղադրույքը դնել Հնդկաստանի վրա:

«Համաշխարհային համաճարակի սկզբից Չինաստանից աշխարհի կախվածությունը փաստացի խաթարեց համաշխարհային տնտեսությունը: Այն այժմ պետք է դիվերսիֆիկացվի, և Հնդկաստանը ունի դրա լուծումը`հսկայական մասշտաբայնությամբ, հզորությամբ, կարողություններով և ռեսուրսներով»,- ասում է նա:

Ռանանջա Անանդը, խոսելով Հնդկաստանի՝ Հարավային Կովկասում ունեցած հնարավոր հետաքրքրություններից՝ նշեց, որ այստեղ իր երկրի ներգրավվածությունը բավականին աննշան է:

«Ներկայումս Հնդկաստանի հիմնական ներդրումներն են Ադրբեջանի ACG Oil Fields-ում, որտեղ Հնդկաստանի Oil & Natural Gas Corporation OVL-ը ներդրել է ավելի քան 1,2 մլրդ ԱՄՆ դոլար: Հայաստանում և Վրաստանում ներդրումները փոքր են: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական դինամիկայի փոփոխության պատճառով Հնդկաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում՝ ներգրավվելու տարածաշրջանային նախագծերում, հատկապես INSTC-ի (Հյուսիսային հարավային միջազգային տրանսպորտային միջանցք) միջոցով, որը թույլ կտա Հնդկաստանին միանալ Ռուսաստանին և Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանը ծածկող եվրոպական շուկային»,- ասում է նա։

Նա նաև նկատում է, որ ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկան, որը ներառում է Պակիստանի հետ Ադրբեջանի մերձավորությունը Հնդկաստանի Քաշմիրի հարցում և ընդհակառակը, և Հայաստանի կողմից Հնդկաստանին անվերապահ աջակցությունը, ազդել է տարածաշրջանի երկրների նկատմամբ Հնդկաստանի վերաբերմունքի վրա։

«Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որի հետ Հնդկաստանը ստորագրել է «Բարեկամության և համագործակցության պայմանագիրը»:

Այս լայնացող աշխարհաքաղաքական ընտրությունը բացատրում է Հնդկաստանի հետ ավելի սերտ ռազմական, տեխնոլոգիական և ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի ջանքերը: Սա հնարավորություն է տալիս Հնդկաստանին ընդլայնել իր գործընկերությունը նույնիսկ ռազմական համագործակցության ուղղությամբ, որտեղ Հնդկաստանը կարող է նաև պաշտպանական սարքավորումների մատակարարումների տնտեսական աղբյուր լինել»,- ասում է նա։

Նյու Դելիի և Երևանի այս անընդհատ համընկնող շահերը, ըստ նրա, կարող են լինել Հայաստանի կառավարության պաշտպանության ոլորտում կատարած վերջին գործարքի հիմնավոր պատճառը՝ 40 միլիոն դոլարի գործարք՝ հնդկական արտադրության չորս SWATHI ռադիոտեղորոշիչ զենք մատակարարելու մասին։

«Այդ մրցույթում Հնկաստանը գերազանցեց Ռուսաստանին և Լեհաստանին: Հնդկաստանը Հայաստանին և Վրաստանին դիտարկում է որպես INSTC ծրագրի՝ Ադրբեջանի այլընտրանքային տարբերակներ, որպեսզի INSTC-ի ռիսկի գործոնը նվազի»,- ասում է նա։

Խոսելով բուն INSTC-ի շահավետության վերաբերյալ՝ Անանդը նկատում է, որ Հնդկաստանում բեռնափոխադրողների ասոցիացիաների (FFFAI) կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրա երթուղին «30 տոկոսով ավելի էժան և 40 տոկոսով կարճ է, քան ներկայիս ավանդականը»:

«Միջանցքի նպատակն է մեծացնել առևտրային կապը անդամ երկրների խոշոր քաղաքների միջև: Հայաստանը, ինչպես նաև Հարավային Կովկասի երկու այլ երկրներ ՝ Վրաստանը և Ադրբեջանը, արդեն իսկ INSTC ծրագրի անդամներ են, և Հայաստանին, անշուշտ, սպասվում է հսկայական հնարավորություն, եթե նրանք արագացնեն նախագծին մաս կազմելու իրենց պատրաստակամությունը՝ իրենց կողմից կոնկրետ և տեսանելի գործողություններ ներկայացնելու միջոցով»,- ասում է նա։

Նա նկատում է՝ նախագիծը Հայաստանի և Հնդկաստանի համար win-win (երկու կողմերի համար շահավետ-Factor.am) սցենար է, քանի որ այն պայծառ ապագա ունի` հաշվի առնելով Հնդկաստանի, Ռուսաստանի և Իրանի` մեծ շահերի գործադրման պատրաստակամությունը:

«Այն ոչ միայն կսպասարկի Հայաստանի առևտրային շահերը, այլև կբարձրացնի ազգի ազգային անվտանգությունը, ինչը միշտ եղել է Հայաստանի համար ավելի մեծ սպառնալիք: Իմ կարծիքով, Հայաստանը պետք է ցույց տա իր ուժեղ մտադրությունը՝ տեղում տեսանելի գործողություններով, որպեսզի ինտեգրվի այս հեռանկարային նախագծին, որը կարող է դարի հնարավորություն լինել Հայաստանի համար»,- ասում է նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան