Karevorinfo  Իրադարձություններ  294

Բաթումում փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարդու մարմին

17:50 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Բաթումում փլատակներից դուրս է բերվել ևս երկու մարդու մարմին

Վրացի փրկարարները ևս երկու մարդու մարմին են դուրս բերել Բաթումում մասնակիորեն փլուզված տան փլատակների տակից: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 8-ի, հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով ՝ փրկարարները դուրս են բերել կնոջ և 12-ամյա դեռահասի մարմինները: Փրկարարները շարունակում են որոնողական աշպխատանքները; ՆԳՆ-ի նախնական տվյալներով ՝ փլատակներում կարող է գտնվել ևս մեկ մարդ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել Բաթում քաղաքում տան մասնակի փլուզման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ  Վրաստանի Բաթում քաղաքում երեկ առավոտյան փլուզվել է բնակելի հինգհարկանի շենքի մեկ մուտքը:

Ոստիկանությունը 3 մարդու է ձերբակալել շենքի փլուզման գործով, որոնցից մեկն առաջին հարկում գտնվող բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը ՝ այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարող բանվորներ։ Քննության տվյալներով ՝ փլուզումը առաջացրել են անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ կատարված վերանորոգման աշխատանքները։ Նրանց սպառնում է 2-10 տարվա ազատազրկում։