Karevorinfo  Իրադարձություններ  265

Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է. ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել

15:55 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է. ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Բաթումիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ:

«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, որը տեղադրված է «Twitter»-ի միկրոբլոգում:

Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով վեց մարդ է մահացել: Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 5 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:

Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:

Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են ևս երեք մարդու:

Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:

Երկրի վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: