Karevorinfo  Իրադարձություններ  155

Բայդենը կրկնապատկել է երկրում փախստականների ընդունման քվոտան

15:40 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Բայդենը կրկնապատկել է երկրում փախստականների ընդունման քվոտան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2022 ֆինանսական տարում կրկնապատկել է փախստականներին երկիր ընդունելու քվոտան: Ըստ այդմ՝ երկիրը կընդունի ոչ թե 62,5 հազար, այլ 125 հազար մարդ: Այս մասին ասված է հոկտեմբերի 8 -ին Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ. գրում է korrespondent.net-ը:

«2022 ֆինանսական տարում մինչև 125 հազար փախստականի ԱՄՆ ընդունելը արդարացված է մարդասիրական նկատառումներով կամ այլ կերպ ասած՝ համապատասխանում է ազգային շահերին», – ընդգծել է ամերիկացի առաջնորդը:

Մայիսին Բայդենը փախստականների ընդունման սահմանը բարձրացրել էր մինչև 62,5 հազար մարդ: Փետրվարին նախագահը հայտարարել էր, որ մտադիր է 2022 ֆինանսական տարում փախստականներ ընդունելու քվոտան հասցնել 125 հազար մարդու: Մինչդեռ 1980 թվականից ի վեր ամենացածր քվոտան սահմանել էր Բայդենի նախորդը ՝ Դոնալդ Թրամփը՝ 15 հազար մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ -ում սկսվել է միգրանտների վերջին 20 տարվա ամենամեծ հոսքը: Կոնգրեսը պնդում էր, որ Բայդենի վարչակազմը խթան հանդիսացավ: