Karevorinfo  Իրադարձություններ  245

Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

14:25 շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով, որ իր գործերով դատական լսումներ չեն նշանակում։ Դիմումը նա հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:

«Իմ ուղերձը միջազգային հանրությանը

Հոկտեմբերի 1-ին ինձ ձերբակալեցին և բանտարկեցին:

Ձերբակալությունը հիմնված էր դատարանի երկու վճիռների վրա, որոնք աշխարհում ոչ ոք չի ճանաչում, ինչպես նաև երկու անավարտ գործերի ձերբակալման հրամանագրերի:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ ընթացիկ գործով կալանավորված ցանկացած անձ պետք է անհապաղ ներկայացվի դատարան, մինչդեռ ես արդեն 9 օր բանտում եմ առանց լսումների, և գործով դատավորն այսօր իմ փաստաբանին ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում լսումներ չեն սպասվում:

Ակնհայտ փորձ է արվում կանխել իմ՝ հանրությանը ներկայանալը՝ ընտրությունների երկրորդ փուլից առաջ, մինչդեռ գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում իմ կուսակցությունը քայլում է Իվանիշվիլիի հետ կողք կողքի:

Հուսով եմ, որ առանց դատաքննության անազատության մեջ գտնվելու իմ այս գործն աննկատ չեք թողնի»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Սաակաշվիլին դադարեցրել է հացադուլը վրացական բանտում և սկսել է սնունդ ընդունել: