Karevorinfo  Իրադարձություններ  135

«Ավրորա» մրցանակը մեկ տարի ուշացումով կգնա Սոմալի

23:35 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Ավրորա» մրցանակը մեկ տարի ուշացումով կգնա Սոմալի

Անցած տարի 2020 թ. «Ավրորա» ամենամյա հինգերորդ մրցանակը շնորհվեց Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին: Կորոնովիրուսի համավարակի բռնկման եւ ձեռնարկված սահմանափակումների պատճառով 2020 թ. դափնեկիրները հայտարարվեցին առցանց, իսկ այսօր Ֆարթուն Ադանը Վենետիկում է, որպեսզի նրան շնորհվի «Ավրորա» մրցանակի արձանիկը։

Ֆարթուն Ադանին եւ Իլվադ Էլմանին մայր եւ դուստր են եւ Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնը: Երկար տարիներ Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը եւ իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության եւ Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։

«Ավրորա»-ի այս տարվա հաղթողը հայտնի կդառնա երկու օրից։ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի են ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 8-10-ը: