Karevorinfo  Իրադարձություններ  116

Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը սկսել է վատանալ

18:00 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը սկսել է վատանալ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի փաստաբանը պատմել է ձերբակալությունից հետո հացադուլ հայտարարած իր պաշտպանյալի վիճակի մասին, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Նրա բարոյական վիճակը լավ է, սակայն ֆիզիկական վիճակը, բնականաբար, սկսում է վատանալ»,- Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բեքա Բասիլայան։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը նիհարել է ավելի քան 12 կգ-ով։

«Նա արդեն 8-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել, և ֆիզիկական վիճակը հետզհետե սկսում է վատանալ։ Ուստի, վրաց հասարակության համար կարևոր է ակտիվացնել և, միաժամանակ, սկսել Միխայիլ Սաակաշվիլիին ազատելու գործընթացը՝ հասնելով այն նպատակին, որին նա ձգտում է»,- ասել է Բասիլայան։

Տաթև Ֆռանգյան