Karevorinfo  Իրադարձություններ  139

ԱՄՆ Սենատը կանխել է ճգնաժամը՝ քվեարկելով երկրի պետական պարտքը մեծացնելու օգտին

16:45 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
ԱՄՆ Սենատը կանխել է ճգնաժամը՝ քվեարկելով երկրի պետական պարտքը մեծացնելու օգտին

ԱՄՆ Սենատը քվեարկել է երկրի պետական պարտքը մեծացնելու օգտին՝ պատմական դեֆոլտից խուսափելու համար, որը կարող է կործանել երկրի տնտեսությունը, գրում է BBC-ն։

Սենատորները համաձայնել են մինչև դեկտեմբեր պարտքի շեմը բարձրացնել մինչև 480 մլրդ դոլարի։ Շաբաթներ շարունակ տևած կուսակցական պայքարից հետո օրինագծը հավանության է արժանացել ձայների 50-48 հարաբերակցությամբ։

Այժմ օրինագիծը պետք է Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանանա, այնուհետև ուղարկվի նախագահ Ջո Բայդենի ստորագրմանը։

Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների միջև ներկայիս հակասությունները, սակայն, ցնցումներ են առաջացրել ֆինանսական շուկայում: Մտավախություն կար, որ ԱՄՆ-ն դեֆոլտ կհայտարարի իր պետական պարտքի նկատմամբ, ինչն աղետալի հետևանքների կհանգեցնի:

Տաթև Ֆռանգյան