Karevorinfo  Իրադարձություններ  236

Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին․ Ռուսաստանի հետ բարդ կլինի, սակայն անհրաժեշտ է

15:35 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Վրաստանի ԱԳ նախարարը՝ «3+3» ձևաչափի մասին․ Ռուսաստանի հետ բարդ կլինի, սակայն անհրաժեշտ է

Վրաստանի համար բարդ կլինի մասնակցել Ռուսաստանի հետ միասին «3+3» ձևաչափում, այնուամենայնիվ, երկիրը պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։ Այսպես է մեկնաբանել Վրաստանի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Դավիդ Զաքալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որով առաջարկվել էր տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչաձ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, մյուս կողմից էլ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությամբ։ Գրում է newsgeorgia.ge-ն։

«Բնականաբաև, երբ մենք չենք տեսնում որևէ գործընթաց դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափում ու խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին։ Այնուամենայնիվ, հանրությանն ուզում եմ ներկայացնել դիրքորոշում մտածելու համար․ այսպիսի մեծ աշխարհաքաղաքական նախագծերում ու հարաբերություններում մենք պետք է լինենք ներկայացված գոնե որևէ ձևով, իհարկե, ոչ պետական շահի ու օկուպանտին տրվող որևէ զիջումների հաշվին»,-ասել է Զաքալիանին։

Վրաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը համարվում են «կարմիր գիծ»։

«Անհրաժեշտ է, որ մենք հետ չմնանք այն գործընթացներից, որոնք զարգանում են տարածաշրջանում ու անպայման մասնակցել բոլոր նոր, նույնիսկ ենթակառուցվածքային նախագծերում, որոնք կարող են Վրաստանը շրջանցել, որի պատճառով երկիրը կարող է կորցնել իր դերն ու ֆունկցիան։ Դրա համար այստեղ կաևոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ մեր երկրի շահերը չտուժեն»,-ասել է Զաքալիանին։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» ձևաչափով հարթակ նախաձեռնելու գաղափարը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ։ Ըստ Լավրովի՝ իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այս գաղափարի հետ կապված, նման վերաբերմունք է նկատվում նաև Ադրբեջանում ու Թուրքիայում։

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, չնայած այնտեղ առկա բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդակցությունների ու այդ տարածաշրջանի արագ զարգացման նպատակով որոշումների համաձայնեցման համար նման մեխանիզմի ստեղծման մեջ, որը երկար տարիներ չի զարգացել այստեղ պահպանվող հակամարտության պատճառով»,- ասել էր Սերգեյ Լավրովը։

Էմմա Չոբանյան