Karevorinfo  Իրադարձություններ  143

Թուրքիան Իրանի սահմանին կառուցում է անվտանգության պատ

15:05 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիան Իրանի սահմանին կառուցում է անվտանգության պատ

Թուրքիայի Շալդրանի շրջանի  և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով. գրում է ermenihaber-ը:

Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:

«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Սրանցից կեսը բանտարկվել է»,-նշել է նա։

Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը  հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։