Karevorinfo  Իրադարձություններ  265

Ամերիկյան միջուկային սուզանավը Հնդկախաղաղօվկիանոսյան շրջանի միջազգային ջրերում բախվել է անհայտ օբյեկտի

14:40 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Ամերիկյան միջուկային սուզանավը Հնդկախաղաղօվկիանոսյան շրջանի միջազգային ջրերում բախվել է անհայտ օբյեկտի

Ամերիկյան USS Connecticut միջուկային սուզանավը Հարավ-Չինական ծովում՝ միջազգային ջրերում սուզման ժամանակ բախվել է անհայտ օբյեկտի։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Սուզանավն անվտանգ և կայուն վիճակում է։ USS Connecticut-ի միջուկային մղման կայանն ու ներքին սրահները չեն վնասվել, լիարժեք աշխատանքային վիճակում են»,- ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։

Նշվում է, բախման հետևանքով 11 նավաստի է տուժել։

«Կյանքին սպառնացող վնասվածքներ չկան»,- հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերից։

Թե կոնկրետ ինչ օբյեկտի է բախվել սուզանավը, դեռևս հայտնի չէ։ Նավատորմի ներկայացուցիչները մտադիր են հետաքննություն անցկացնել՝ միջադեպի պատճառները պարզելու համար։ Ամերիկյան սուզանավն այս պահին ուղևորվում է դեպի Գուամ, ուր կհասնի առաջիկա օրվա ընթացքում։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը չեն հստակեցնում՝ արդյո՞ք միջադեպը գրանցվել է Հարավ-Չինական ծովում՝ տեղեկացնելով, բախումը տեղի է ունեցել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային ջրերում։ Շեշտվում է, որ միջադեպը գրանցվել է ԱՄՆճի և Չինաստանի միջև Թայվանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։

Տաթև Ֆռանգյան