Karevorinfo  Իրադարձություններ  280

Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել

12:45 ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից 40 F-16 կործանիչ գնել

Թուրքիան խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին՝ ցանկություն հայտնելով Lockheed Martin-ի արտադրության 40 F-16 կործանիչ և շուրջ 80 արդիականացման փաթեթ գնել՝ իր կողմից արդեն ձեռք բերված ռազմական ինքնաթիռների համար։ Բանն այն է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան ցանկանում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը F-35 ինքնաթիռների գնումից հետո: Այս մասին Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները:

Միլիարդավոր դոլար արժողությամբ գործարքը դեռևս պետք է սատանա ԱՄՆ Պետքարտուղարության, ինչպես նաև Կոնգրեսի հավանությանը, որոնք, սակայն, կարող են արգելափակել գործարքը:

ԱՄՆ Պետքարտուղարությունից Reuters-ին չի մեկնաբանել այս տեղեկությունները։

«Որպես քաղաքական հարց՝ Պետքարտուղարությունը չի հաստատում կամ չի մեկնաբանում պաշտպանական նշանակության վաճառքների կամ փոխանցումների վերաբերյալ առաջարկությունները, մինչև դրանք պաշտոնապես չտեղեկացվեն Կոնգրեսին»,- ասել է գերատեսչության խոսնակը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը ևս  հրաժարվել է մեկնաբանություններ տալ:

Հիշեցնենք, որ Անկարան ավելի վաղ 100 F-35 կործանիչներ էր պատվիրել Lockheed Martin Corp-ից, սակայն պատվերը մերժվել էր 2019 թվականին, քանի որ Թուրքիան ռուսական S-400 համակարգեր էր գնել։

Տաթև Ֆռանգյան