Karevorinfo  Իրադարձություններ  185

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Սերբիային

20:50 հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Սերբիային

ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլում  Հայաստան Մ-21 հավաքականը  Երևանում 1։4 հաշվով պարտվեց Սերբիայի Մ-21 ընտրանուն, գրում է armsport-ը։

33–րդ րոպեին Շաղոյանը հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասը, սակայն մրցավարը անհասկանալի որոշում է կայացրել՝ չարձանագրելով գոլը։ 36–րդ րոպեին՝ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը։

Երկրորդ կեսում հյուրերը խփել են պատասխան գոլը։ Հաշիվը հավասարեցրել է Երակովիչը։ Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Տերզիչը առաջ մղեց իր թիմին, իսկ 3 րոպե անց Տեդիչը 3–րդ գնդակն ուղարկեց Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասը։ 96–ին հյուրերը ևս մեկ գոլ խփեցին։ Աչքի ընկավ Գավրիչը։

Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով նախավերջին տեղում է։