Karevorinfo  Իրադարձություններ  256

«Դժբախտ պատահար ա տեղի ունեցել մեր տանը»․ մահափորձի մեջ մեղադրվողը «ոչ մի բան չի հիշում»

20:25 հինգշաբթի, 07 հոկտեմբերի, 2021 թ.
«Դժբախտ պատահար ա տեղի ունեցել մեր տանը»․ մահափորձի մեջ մեղադրվողը «ոչ մի բան չի հիշում»

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց ընտանեկան բռնության գործով դատաքննությունը, որի ընթացքում հարցաքննվեց կնոջ նկատմամբ սպանության փորձ իրականացնելու համար մեղադրվող Ռ․Ն․-ն։ Նա պատմեց, որ դեպքի օրը տանը եղել են ինքը, կինը և դպրոցահասակ երեխաները։ Բուն դեպքը՝ դանակահարությունը, Ռ․Ն․-ի խոսքով, ինքը չի հիշում։ Վերջին բանը, որ հիշում է, այն է, որ գլխացավի դեղ է ուզել կնոջից, սակայն պնդում է, թե անգամ չի հիշում՝ խմել է, թե՞ ոչ։

«Դրանից հետո ինձ արդեն հիշում եմ սկոռու մեջ (նկատի ունի՝ շտապօգնության մեքենայի – հեղ․), հետո հիվանդանոցում, ես պառկած էի, ձեռներս կտրտած էին։ Ինձ ասեցին, որ սենց բան ա էղել․․․»,- պատմեց նա։

Դատավորի և կողմերի բազմաթիվ հարցերին պատասխանելիս ևս Ռ․Ն․-ն պնդեց, որ չի հիշում, որ ինքը դանակահարել է կնոջը, ապա վնասել իրեն․ «Ես մինչև հիմա մշուշի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա եղել, էս երազ ա իմ համար, անհասկանալի երազ․․․»։

Մեղադրող դատախազ Հրաչ Դավթյանը հարցրեց՝ արդյո՞ք ամբաստանյալը որևէ հիվանդություն է ունեցել։ Պատասխանը բացասական էր։ Արդյո՞ք նախկինում եղել են դեպքեր, երբ ամբաստանյալը հիշողության կորուստ ունենա․ այս հարցին ի պատասխան՝ Ռ․Ն․-ն նախ ասաց, որ չի եղել, ապա հիշեց, որ մեկ անգամ մոռացել է իր և կնոջ հեռախոսահամարները, երբ ցանկացել է լիցքավորել դրանք։

«Ձեր չհիշելն ինչի՞ հետ է կապված։ Ըստ մեղադրանքի՝ առնվազն 13 դանակի հարված եք հասցրել Ձեր կնոջը, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք»,- հարցրեց մեղադրող դատախազը։ Ամբաստյալն անդրդվելի էր․ ինքը ոչինչ չի հիշում սպանության փորձի վերաբերյալ։

Ամուսնուն հարցեր ուղղելու հնարավորություն ունեցավ նաև կինը, որը մինչ օրս առողջական լուրջ խնդիրներ ունի մահափորձի հետևանքով։ «Խփելուց ասում էիր՝ եթե էս տունն են ուզում, թող էս էլ իրանց լինի, խի՞ էիր նման բան ասում»,- կնոջ հարցին ի պատասխան ամուսինը պատասխանեց․ «Ե՞ս․ ես քեզ տենց բան ո՞նց կասեմ»։ Տուժողը նաև հարց հնչեցրեց, թե ինքն այժմ ինչպես պիտի վերականգնի իր առողջությունը, որպեսզի կարողանա աշխատել և երկու անչափահաս երեխաների մասին հոգ տանի, ֆինանսական ոչ մի հնարավորություն չունի։ «Քեզ տեսակցության եկող ծնողներիդ երբևէ հարցրե՞լ ես, թե երեխաները ոնց են ապրում»,- շարունակեց կինը։ «Եթե ես քո ամուսինն եմ, ուրեմն ես պարտավոր եմ»,- ասաց Ռ․Ն․-ն՝ առանց հստակեցնելու, թե ինչպես է ապահովելու ֆինանսական աջակցություն երեխաների համար։

Տուժողը տվեց նույն հարցը, որը հնչեցնում էր դեռ նախորդ դատական նիստին․ նա ցանկանում է իմանալ, թե ամուսինն ինչու է ցանկացել իրեն սպանել։ «Ես էլ առաջվանը չեմ, Ս․ ջան, ես էլ առաջվանը չեմ․․․»,- եղավ պատասխանը։ «Բայց ո՞վ ա մեղավոր»,- կնոջ այս մի հարցն անպատասխան մնաց։

Ամբաստնյալը նաև ասաց․ «Ես ի վիճակի չէի էդ բանն անելու, 13 տարի ապրեմ մի ընտանիքում ու հետո ուզեմ ընտանիքս վերացնել, տենց բան հնարավո՞ր ա։ Դժբախտ պատահար ա տեղի ունեցել մեր տանը, որի արդյունքում տուժել ենք ողջ ընտանիքով․․․»։

Դատավոր Մարինե Մելքոնյանը հարցրեց՝ «կարո՞ղ է Դուք չեք եղել»։ Ամբաստանյալը դարձյալ չէր հիշում, թեև վստահ ասաց, որ իրենց տանը այլ մարդ չի եղել։ Նաև չէր հիշում, թե իրեն ով է հարվածել․ «Էս ձեռքերով ես հացի փող եմ աշխատել, որ ընտանիք պահեմ, ես էս ձեռքերը չէի կտրի, ոչ էլ կնոջս նման բան կանեի»,- ասաց Ռ․Ն-ն։ «Դու էդ օրը մտադրված էիր ինչ-որ բան անելու, մտադրված ինձ կանչեցիր խոհանոց, դեղը ուզեցիր, չխմեցիր էլ, մտադրված էիր ինձ կանչել»,- հակադարձեց կին։

Ի դեպ, տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը դատարանին ներկայացրեց տուժողի առողջության վերականգնման ծախսման համար վճարված գումարների անդորրագրերը։ Ընդհանուր 2,5 միլիոն դրամ է ծախսվել, որը տուժող կողմը քաղաքացիական հայցի շրջանակներում պահանջում է բռնագանձել ամբաստանյալից։

Տուժողի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։ Պաշտպանի խոսքով՝ առանց դրա հնարավոր չէ պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է ամբաստանյալը նման վարքագիծ դրսևորել դեպքի ժամանակ։ Պաշտպանն առաջարկում է փորձագետներին առաջադրել մի շարք հարցեր, այդ թվում՝ մեղսագրվող արարքը կատարելիս Ռ․Ն․-ն ունեցե՞լ է արդյոք հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, եթե այո, ապա ինչպիսի՞, մեղսագրվող արարքը կատարելիս Ռ․Ն․-ն գտնվե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, թե՞ ոչ։ Եթե Ռ․Ն․-ն ունի հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում, ապա այն զրկե՞լ է նրան իրավախախտումներ կատարելիս հաշիվ տալ իրեն կատարած արարքի համար և գործողությունները ղեկավարելու ունակությունից։ Ռ․Ն․-ն ինչպիսի անհատական հոգեբանական առանձնահատկություններ ունի։ Ռ․Ն․-ն մեղսունա՞կ է, սահմանափակ մեղսունա՞կ է, թե՞ անմեղսունակ։Ռ․Ն․-ն հարկադիր բուժման կարիք ունի՞, թե՞ ոչ։

Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ ինքը նախաքննության փուլում է դեռ ներկայացրել սույն միջնորդությունը, սակայն քննիչը բավարարվել է միայն դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելո։ Մեղադրող դատախազը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանի թվարկած հարցերի մեծամասնության պատասխանները արդեն իսկ ստացվել են նշանակված փորձաքննությամբ, և հաստատվել է, որ ամբաստանյալը մեղսունակ է։ Տուժողի ներկայացուցիչը ևս առարկեց միջնորդության դեմ։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին։

ՀԳ – Դատական նիստի ավարտից հետո տուժողը քույրը մեղադրող դատախազին ցույց տվեց քրոջ իրանի լուսանկարը․ մարմինն ամբողջությամբ ծակծկված էր։ «Ու իրանք էսքանից հետո կարողանո՞ւմ են պաշտպան կանգնել»,- կնոջ հռետորանական հարցը դատախազն անպատասխան թողեց։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի